Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Բժշկության պարադոքսների ոլորտից

Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:

Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես:

 

Բժշկագիտության զարգացմանը զուգընթաց բացահայտվում են մարդու գեների հետ առնչվող մի շարք հիվանդությունների ժառանգական կապերն ու սրանցից բխող բուժման անհատական մոտեցումների անհրաժեշտությունը: Սակայն գնահատելով անհատին բուժելու մեթոդի ճշմարտացիությունը, գործնականում հաճախ մոռանում ենք մեր բժշկապետերի դարավոր փորձով ձեռք բերված և մեզ հասած «հիվանդին բուժիր, ոչ թե հիվանդությունը»` իմաստուն պատգամը: Ցավալի է, որ վաղուց բժշկության հիմքերի հիմք հանդիսացող այս անհերքելի պոստուլատը երբեմն` լավագույն դեպքում բժշկի անփութության կամ անհետևողականության, ցավոք սրտի, նաև` տգիտության պատճառով մոռացության է մատնվում: Սրա հետևանք են բուժման գործընթացի ձգձգման և անհաջողությունների զգալի մասը: 

 

Հարգանքի, վստահության է արժանի այն պրպտող փորձառու բժիշկը, որը դեղորայքի զինանոցում փնտրում, գտնում է տվյալ հիվանդի օրգանիզմին, առողջական վիճակին համապատասխանող, առավել օգտակար, իսկ վնասակարության տեսակետից չարիքների փոքրագույնը հանդիսացող դեղը: Դա տվյալ հիվանդի օրգան-համակարգերի վիճակը մանրամասն ուսումնասիրած, փորձված բժշկի մոտեցում է, որը բուժման արդյունավետության կարևոր գրավականն է: Սա է ուսուցանում բժշկությունն ու բժշկագիտությունը, սկսած իր բազմադարյան ակունքներից մինչև մեր օրերը: Բժշկությանն առաջնորդող վերը նշված ալեհեր, անհերքելի այս պատգամին պարտադիր հավատարիմ մնալը սերմանում է բժիշկների պատրաստման և վերապատրաստման շարունակական ուսման գործընթացներում` հիվանդի համար դրանից բխող խիստ կարևոր հետևանքներով: Հայտնի է, որ դա գիտության, կրթության և առողջապահական մարմինների կողմից գործնականորեն վերահսկվող ու կարգավորվող ամենօրյա խնդիր է, որը մեր օրերում բախվում է դրան հակասող մի երևույթի հետ: Բանն այն է, որ չգիտես ինչպե՞ս կարելի է համակերպվել դրան հակասող, շատ ավելի վտանգավոր` չկառավարվող շահույթի մոլուցքով տառապողների կողմից ժողովրդի առողջությանը պարտադրվող սպառնալիքը բացահայտորեն անտեսող, օրենքով չդատապարտվող` զանգվածային լրատվամիջոցներով հասարակությանը մասսայաբար առաջարկվող բազմաթիվ նոր դեղերի գովազդումների հետ: Սրանք ձանձրացնող, զայրացուցիչ հաճախականությամբ հնչում են հաղորդավարների հստակ, խրոխտ, համոզիչ` դեղերի միայն դրական հատկանիշները անառարկելիորեն շեշտող ձայնով, հեռուստատեսային և ռադիոգովազդների կրկնություններում. «Գնեք դեղատնից, օգտագործեք և արդյունքն ապահովված է»: Այս և նման տարբերակներով հնչող «Էստի համեցեք» -ները բուժման կարիք զգացող միամիտ գնորդ են որսում, չմտածելով ոչ դրա հնարավոր անցանկալի, նույնիսկ վտանգավոր հետևանքների և ոչ էլ պատասխանատվության մասին, քանզի առաջարկողները` արտադրողը, վաճառողը և գովազդողն են: Բայց չէ՞ որ տվյալ կոնկրետ հիվանդին այդ դեղի ընդունման հետևանքների պատասխանատուն նրան այդ դեղը նշանակող, դուրս գրող, խորհուրդ տվող բժիշկն է, ոչ թե այդ եռյակը: Նրանք բոլորը իրենց բիզնեսից ստացվող շահույթի տերն են, այլ ոչ թե կոնկրետ հիվանդի վիճակի հետ գովազդվող դեղի համատեղելի, անհամատեղելի, նույնիսկ հակացուցված լինելու պատասխանատուն: 

 

Մի կողմ թողնելով ներկայումս համաշխարհային շուկայում շրջանառող միլիոնավոր դեղերի որակի անկման խնդիրները, որոնք գտնվում են այս գործընթացի հսկողությունն իրականացնող, շարունակ խստացող պահանջների տիրույթում, պետք է հստակորեն շեշտել, որ դեղերի մասսայական գովազդումը զանգվածային լրատվամիջոցներով սխալ, վտանգավոր և առողջապահության սկզբունքներին հակասող գործընթաց է:

 

Դեղերի մասսայական գովազդման անկառավարելի դարձող բիզնեսի հետևանք հանդիսացող այս անպատժելի հակասությունը խախտում, փլուզման առաջ է կանգնեցնում բժշկության ու առողջապահության կառույցը: Դրանից բխող վնասը երկակի բնույթ ունի. մի կողմից` պրոպագանդվում է ինքնաբուժությունը, որը միշտ եղել և մնում է որպես հասարակության առողջության համար վտանգավոր և չկառավարվող միջոց, իսկ մյուս կողմից` այն միտում ունի առողջապահության համակարգից դուրս մղելու հասարակության առողջության պահպանման գործում ամենակարևոր դեր ունեցող առաջնային բուժօգնության օղակը, փոխարենը հրամցնելով անսահմանափակ գովազդի միջոցով թանկարժեք դեղերի վաճառքից առավելագույն շահույթ կորզող դեղարտադրություն-գովազդ-դեղատուն-հիվանդ զուտ առևտրային մոդելը: 

 

Ասել է, թե պետք է պատրաստ լինենք կորցնելու այն, ինչ համաշխարհային առողջապահության ամենակարևոր ձեռքբերումն է` հիվանդ-բժիշկ-դեղատուն անխզելի կապը, բժշկին դեղերի մասսայական գովազդով փոխարինելու հեռանկարով: Ժամանակակից վիճակագրությունը մեզ սովորեցնում է առաջնորդվել միջին թվերով, եզրակացություններ, առաջարկներ, ներդրումներ անել, ելնելով միջին ցուցանիշներից, երևույթն ուսումնասիրելիս տնտեսագիտական, ինչու չէ, նաև բժշկական հետազոտություններ կատարելիս օգտվել հավանականության տեսության վրա հիմնված, արդյունքների հավաստիությունը որոշող միջինացված ցուցանիշներից: Բայց ո՞վ է տեսել կամ ո՞վ է պատկերացնում կոնկրետ որևէ անձի կամ հիվանդի միջին առողջական կամ հիվանդագին վիճակ, միջին հիվանդ կամ միջին հիվանդություն և դրանից բխող կոնկրետ հիվանդի բուժման միջին միջոց հասկացությունները: Առողջ թե հիվանդ անհատի օրգանիզմի հիվանդագին խաթարումների կառավարմանը ձգտող ներկայիս զարգացած և զարգացող գիտության պայմաններում սա, մեղմ ասած` տգիտություն, իսկ վատթարագուն դեպքում` հանցագործություն է: Հանցագործություն է թե հիվանդի բուժումը ճիշտ վարելու բժշկագիտական տեսակետից, և թե ընդհանրապես բժշկության, բժշկագիտության և դարերով կերտված մարդու առողջությանը ծառայող առողջապահության նկատմամբ: Մերկախոս չլինելու համար կարելի է վկայակոչել ԱՀԿ հաշվետվություններում և հաղորդագրություններում առկա այն բազմաթիվ տվյալները, որոնք նման մոտեցման ցավալի հետևանք են: Միամիտների որսորդ, շահույթի արքա` դեղերի գովազդի միլիոնավոր հետևորդներ անդամալույծ են դարձել, դժբախտացել կամ կրճատվել է բնության կողմից նրանց պարգևված կյանքի տևողությունը:

 

Ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ յուրաքանչյուր դեղ ինքնստինքյան թույն է: Նույնիսկ միանգամայն անվնաս սննդամթերքը կարող է և սնել, և բուժել, և ծառայել որպես թույն, եթե չգիտես դրա օգտագործման չափը, եղանակը և չես պարզել տվյալ սննդատեսակի համատեղելի լինելը հիվանդի առողջական վիճակի հետ: 

 

Բնակչությանն ուղղված այս համատարած երևույթը «միամիտների որս» է, որ իրականացնում են դեղ արտադրող ու դեղ առաքող կազմակերպությունները` հեռուստատեսության և ռադիոյի գովազդային ազդարարների միջոցով: 

 

Ամենևին չհերքելով արտադրող ֆիրմաների փորձագիտական քննության, դեղագործական համապատասխան ծառայությունների կողմից դրանց արտոնագրման, ինչպես նաև առողջապահության նախարարության թույլատրության կարևորությունը, դեղերի, բուժամիջոցի, սարքերի կիրառման օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն հասարակության մեջ դեղերի անվերապահորեն համատարած գովազդների և խորհուրդներ տալու չկշռադատված և, ցավոք սրտի, ուրիշի առողջությանը խաթարողին դեռևս օրենքով չդատապարտող պրակտիկան: Համոզված ենք, որ բնակչությանը պետք է փրկել դեղերի գովազդի թիրախը լինելու անառարկելի վտանգավոր ազդեցությունից: 

 

Դեղերի գովազդի թիրախը բժիշկն է, բուժաշխատողը, որին և վստահված է հիվանդի առողջությունը ու դրա համար պատասխանատու լինելու իրավունքը:

 

Մեր խորին համոզմամբ, պետականորեն պետք է արգելել ԶԼՄ-ների միջոցով դեղերի գովազդումը: Դեղգործակալության կողմից ստուգված, գրանցված, արտոնագրված, ՀՀ առողջապահության նախարարության կողմից թույլատրված դեղերի գովազդման համար պետք է օգտագործել ներկայումս պարբերաբար կազմակերպվող` դեղագործական արտադրանքը ցուցադրող բազմազան մասնագիտական ցուցահանդեսների, դեղաբանական, բժշկագիտական պարբերականների, ինչպես նաև բուժհիմնարկների հետ պաշտոնական տեղեկատվական կապի օրենքով սահմանված լայն հնարավորությունները:

Հեղինակ. Մարտունի Մուրադյան «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում

Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»

2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
22 մայիսի` Կենսաբանական բազմազանության միջազգային օր
22 մայիսի`  Կենսաբանական բազմազանության միջազգային օր

2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...

Հիշարժան տարեթվեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ